Իմունաբանական հիշողությունը իմուն համակարգի ունակությունն է պատասխանելու անտիգենի կրկնակի ներմուծմանը՝ սպեցիֆիկ իմուն ռեակցիաների արագ զարգացմամբ, երկրորդային իմուն պատասխանի տիպով: Այն պայմանավորված է նախկինում նույն անտիգենով գերզգայունացած (սենսիբիլացված), օրգանիզմում շրջանառվող, էֆեկտոր ֆունկցիայից զերծ T և B հիշողության բջիջներով: