Իմբեցիլությունը սակավամտության աստիճաններից մեկն է: Իմբեցիլների բառապաշարը շատ աղքատ է (մինչև 200-300 բառ), մտածողությունը պարզունակ է ու կոնկրետ-առարկայական։ Վերացական մտածողությունը բացակայում է, ունեն սահմանափակ գիտելիքներ, հաշվել չեն կարողանում, գույները չեն տարբերում, իրերի և առարկաների էությունն ու նպատակը չեն հասկանում, հիշողությունը խիստ թույլ է, ուշադրությունն անկայուն։ Իմբեցիլները կարող են ցուցաբերել որոշակի հուզականություն։ Նրանք կապված են հարազատներին, իրենց խնամողներին, որոնց տեսնելիս ուրախանում են։ Իմբեցիլները ինքնուրույն կյանք չեն կարող վարել, մշտական հսկողության ու խնամքի կարիք ունեն։ Նրանց մոտ երբեմն հնարավոր է որոշ կենցաղային ունակություններ մշակել (ինքնուրույն սնվել, բնական կարիքները հոգալ, հասարակ ֆիզիկական աշխատանք կատարել հսկողության տակ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին