Մտածողության բովանդակային խանգարումներից` սևեռուն կամ կպչուն մտքերի` ըստ բովանդակության տարատեսակ է: Այս խանգարումներն առաջանում են բացառապես մտածողության ոլորտում և հանդես գալիս սևեռուն կասկածների, վերացական մտքերի, հակադիր մտքերի և հիշողությունների ձևով։ Առաջին դեպքում հիվանդները տանջվում են սեփական անվստահությունից։ Երկրորդում՝ առաջանում են փուչ և անիմաստ, իրականությունից կտրված, վերացական մտքեր՝ «մտավոր որոճ»։ Հակադիր կպչունությունները հուզականորեն հագեցած մտքեր են, որոնք համահունչ չեն հիվանդի աշխարհայացքին կամ բարոյա-էթիկական կերպարին՝ առաջանում են հայհոյանքներ, անպարկեշտ մտքեր և այլն:



 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին