Հյուսվածքաարյունային պատնեշՀյոավածքաարյունային (հիստոհեմատիկ) պատնեշներն արյան և հյուսվածքային հեղուկի միջև գտնվող պատնեշներ են, որոնց կառուցվածքային հիմքը հանդիսանում է արյան մազանոթների պատը իր էնդոթելայիե բջիջներով, այդ բջիջների միջև եղած ճեղքերով և հիմային թաղանթով։ Պատնեշների թափանցելիությունը պայանավորված է նշված բաղադրամասերի նուրբ կառուցվածքով և ֆունկցիոնալ հատկություններով։ Արյան մեջ գտնվող նյութերի փոխադրումը պատնեշների միջով կարող է իրականանալ երկու ճանապարհով) էնդոթեփոցիտների պլազմատիկ մեմբրանի ծակոտիների միջով` անդրթաղանթային (տրանսցելյուլյար), 2) միջբջջային ճեղքերով` անդրբջջային (պարացելուլյար) ճանապարհով։ Անդրթաղանթային փոխադրումը տեղի է ունենում ինչպես ակտիվ և պասիվ մեխանիզմներով, այնպես էլ պինոցիտոզի ճանապարհով։ Թաղանթի թափանցելիության վրա էական ազդեցություն է ունենում գլիկամինոգլիկանի նուրբ շերտը, որր պատում է էնդոթելիոցիտները, ինչպես նաև արյան թրոմբոցիտներում սինթեզվող համապատասխան գործոններ:

Անդրբջջային փոխադրումը տեղի է ունենում էնդոթելիոցիտների միջբջջային ճեղքերի միջով։ Այդ ճեղքերի լայնությունը տարբեր հյուսվածքների մազանոթներում խիստ տարբեր է՝ 2-30մկմ։ Դրան համապատասխան տարբեր պատնեշներով կարող են թափանցել տարբեր չափի մոլեկուլներ։ Տատանվում է նաև հիմային թաղանթի հաստությունը, որը երբեմն էլ տալիս է ընդհատումներ։ Հիմային թաղանթը նույնպես պարունակում է գլիկամինոգլիկաններ, որոնց վրա կլանվում են թափանցելիությունը մեծացնող ֆերմենտներ։ Մազանոթների պատի կառուցվածքի և բաղադրության տարբերությամբ է պայմանավորված տարբեր օրգանների հյուսվածքաարյունային պատնեշների ֆունկցիոնալ տարբերությունը։ Որոշ օրգանների պատնեշներ (արյունաակնային, արյունաուղեղային) խիստ մասնագիտացված են և ձեռք են բերել կենսաբանական կարևոր նշանակություն։Հյոավածքաարյունային պատնեշի թափանցելիության մեջ որոշիչ նշանակություն ունի նաև էնդոթելիոցիտների պրագմատիկ թաղանթի բուն կառուցվածքը։ Շնորհիվ նրա հոծ ճարպային շերտի ճարպալուծ նյութերը թափանցում են հեշտությամբ, իսկ սպիտակուցային նյութերը դժվարությամբ։ Ըստ սպիտակուցային մոլեկուլների թափանցման աստիճանի հյոավածքաարյունային պատնեշները բաժանվում են երեք խմբի՝ մեկուսացնող, մասնակի մեկուսացնող և չմեկուսացնող։ Մեկուսացնող պատնեշներին են պատկանում արյունաուղեղային, արյունանեյրոնային (ծայրամասային նյարդային համակարգի մակարդակով), սերմեարանի և աչքի ոսպնյակի հյուսվածքաարյունային պատնեշները։ Այս օրգանները, պատնեշների շնորհիվ զուրկ են իմունոլոզիական դիմացկունությունից (տոլերանաություն)։ Մասնակի մեկուսացնող պատնեշներից են մակերիկամի կեղևի, աչքի անոթաթաղանթի և ցանցաթաղանթի միջև գտնվող պիգմենտային էպիթելի, վահանագեղձի և ենթաստամոքսային գեղձի ծայրային բլթերի մազանոթների պատնեշները։ Չմեկուսացնող պատնեշներից են` սրտամկանի, կմախքային մկանների, մակերիկամի միջուկի պատնեշները։ Մեկուսացնող պատնեշներով սպիտակուցային մոլեկուլների թափանցումը միանգամայն չի բացառվում, սակայն միջբջջային նյութը սահմանափակում է նրանց մուտքը դեպի բջիջների միկրոմիջավայր։ Մինչդեռ բջիջների կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերն ազատ թափանցում են բոլոր պատնեշներով և հայտնվում բջիջների միկրոմիջավայրում։

Այսպիսով հյուսվածքաարյունային պատնեշները կատարում են երկու կարևոր ֆունկցիա՝ պաշտպանական և կարգավորիչ։ Պաշտպանական ֆունկցիայի շնորհիվ կանխվում է արյան մեջ գտնվող օտարածին մոլեկուլների և ավելցուկ էնդոգեն նյութերի մուտքը դեպի հյուսվածքային հեղուկ։ Հնարավոր թափանցման դեպքում այդ նյութերը կարող են քայքայվել միջբջջային տարածության մակրոֆագերի կողմից, կամ էլ փոխադրվել ավշային մազանոթների մեջ՝ շրջանցելով բջջի միկրոմիջավայրը։ Կարգավորիչ ֆունկցիան իրականացնում է սննդանյութերի, թթվածնի, հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի մուտքը դեպի բջիջների միկրոմիջավայր։ Հյոավածքաարյունային պատնեշների ֆունկցիաները կարգավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի և հումորալ գործոնների միջոցով։ Սիմպաթիկ նյարդերի գրգռումը բարձրացնում է պատնեշների թափանցելիությունը, իսկ արյան մեջ գտնվող գլյուկոկորտիկոիդները իջեցնում են այն։ էնդոթելիոցիտների և հյուսվածքային հեղուկի մեջ գտնվող բջիջների կողմից արտադրվող կենսաբանական ակտիվ նյութերը նույնպես ներգործում են թաղանթների թափանցելիության վրա։ Դրանցից են` հիալուրոնիդազը, որը պոլիմերացնում է էնդոթելոցիտների միջբջջային ճեղքի հիմնական նյութը հիալուրինաթթուն և դրանով մեծացնում պարացելյուլյար փոխադրումը, հեպարինը, որն արգելակում է հիալուրոնիդազա ֆերմենտի ֆունկցիան և իջեցնում պատնեշների թափանցելիությունը; ցիտոկինազը, որն ակտիվացնելով պլազմիեները, բարձրացնում է թաղանթների թափանցելիությունը։ Պատնեշների թափանցելիությունը մեծանում է նաև թթու նյութերի (կաթնաթթու  այլն) ներկայությամբ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին