Հուզականխանգարումների գլխավոր երկու խմբերից (պոզիտիվ և նեգատիվ) մեկն է: Պոզիտիվ (պրոդուկտիվ) հուզական խանգարումներն ընդգրկում են հուզական ֆոնի խանգարումն ու հուզական վիճակների և հակազդումների ախտահարումը։ Հուզական ֆոնի ախտահարումն ընդգրկում է.

  • Հուզական հիպերեսթեզիան - սովորական զգացողություններն ու ընկալումներն ուղեկցվում են անհամապատասխան սուր հուզական երանգներով,
  • Հուզական հիպեսթեզիան - արտահայտվում է սովորական զգացողությունների և ընկալումների ավելի թույլ հուզական երանգով։

Հուզական վիճակների և հակազդումների ախտահարումն արտահայտվում է հետևյալ խանգարումներով։
Հիպոթիմիա՝ 1. թախիծ,  2. տագնապ/* հոգեկան, * հոգեշարժական, * վեգետատիվ/, 3. վախ,
ըստ դրսևորումների երանգների և ձևի՝ * ասթենիկ, * սթենիկ
ըստ արտահայտվածության՝ ա) խուճապ, բ) երկյուղ
ըստ դրսևորումների ծագումնաբանության` ա) վիտալ վախ, բ) ռեալվախ, գ) բարոյականկամխղճիվախ
ըստ զարգացման փուլերի՝  ա) անվճռականություն, բ)անվստահություն, գ) շփոթություն, դ) վախկոտություն (երկչոտություն), ե ) տագնապ, զ) վախ, է) սարսափ։
4. շփոթվածություն,
5. դեպրեսիա։
Հիպերթիմիա՝ 1. մանիա, 2. էյֆորիա, 3. էքստազ,4. բարեհոգություն։
Պարաթիմիա՝ 1. ամբիվալենտություն, 2. հուզական անհամապատասխանություն,3. “փայտի և ապակո”» ախտանիշ (փսիխեսթետիկ համամասնություն)։
Հույզերի դինամիկայի խանգարում՝ 1. հուզական անկայունություն, 2. դժվարաշարժություն, 3. թուլահոգություն։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին