Հուզականխանգարումների գլխավոր երկու խմբերից (պոզիտիվ և նեգատիվ) մեկն է: Պոզիտիվ հուզական խանգարումները եթե, հիմնականում, արտահայտվում են հիպերեսթեզիայի (գերզգայնություն) երևույթներով՝ տխրությամբ կամ ուրախությամբ, թախիծով կամ բարեհոգությամբ, բթությամբ կամ անկայունությամբ, հոգեշարժական ակտիվությամբ կամ արգելակմամբ, ապա՝ նեգատիվ (դեֆիցիտար) հուզական խանգարումներն արտահայտվում են «հուզական կորստի» նշաններով, հոգեֆիզիկական տոնուսի անկումով, զգացմունքների կորստով (անհեդոնիա), թորշոմածությամբ, հոգեկան օտարացմամբ, մղումների անբավարարությամբ։

Տարբերում ենք երկու տեսակ՝
1. նեգատիվ էքստենսիվ հուզական խանգարումներ, որոնք իրենց հերթին դրսևորվում են՝

  • Հուզական ռեզոնանսով` այն օբյեկտների, հակումների և մղումների, իրավիճակների ու գործունեության տեսակների սպեկտրի նեղացումն է, որոնք նախկինում հիվանդի մոտ համապատասխան հուզական ռեզոնանս էին առաջացնում,
  • Հուզական ախտաբանական ինվերսիա (շրջում)` հուզական ռեզոնանսի ծայրահեղ նեղացում, որի ժամանակ հիվանդի ապրումներն ուղղվում են դեպի ներքին ուտիլիտար-հեդոնիստական հակումները։

2. նեգատիվ ինտենսիվ հուզական խանգարումներ, որոնք արտահայտվում են երեք ձևով`

  •  Հուզական աղքատացումը (նիվելիրովկան)` տվյալ անձին բնորոշ հուզականության կորուստն է, որի ժամանակ տարբեր նշանակություն և արժեք ունեցող երևույթների, օբյեկտների, իրավիճակների հանդեպ անձը դրսևորում է նույն հուզական հակազդումը,
  •  Հույզերի խամրում` հուզական երևույթների ինտենսիվության թուլացումն է,
  • Հուզական բթություն` ադեկվատ հուզական հակազդումների կորուստն է, որն արտահայտվում է անտարբերությամբ, անզգայնությամբ, հուզական դատարկությամբ («հույզերի կաթված»)։

Նեգատիվ հուզական խանգարումները, հիմնականում, դիտվում են ապաթո-աբուլիկ համախտանիշի շրջանակներում, որը հիմնականում բնորոշ է շիզոֆրենիային։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին