• B-լիմֆոցիտների առաջնային զարգացումը հակածին-անկախ է: Նախա-B-լիմֆոցիտներում ծանր և թեթև շղթաների գեները ռեկոմբինացիայի են ենթարկվում' առաջացնելով հակածնի մակերեսային ընկալիչ:
  • T-անկախ (TI) հակածինները ակտիվացնում են B-լիմֆոցիտներին' առանց T-լիմֆոցիտների օգնության: Նրանք կարող են բաժանվել երկու խմբերի: TI-1 հակածինները կարող են գործել  որպես պոլիկլոնալ խթանիչներ, մինչդեռ TI-2 հակածինները պոլիմերներ են, որոնք ակտիվանում են' B-ընկալիչի վրա խաչաձև կապման միջոցով:
  • T-կախյալ  (TD) հակածինները ճանաչվում են B-լիմֆոցիտների կողմից, մարսվում և ներկայացվում T (Th) բջիջներին: T և B-բջիջները սովորաբար հակածնի տարբեր հատվածներ են ճանաչում:
  •  B և T-բջիջների ակտիվացումը միանման  պատկեր ունի: B-բջջի ակտիվացումը պահանջում է  BCR-ից ազդակի ստացում և համախթանում: CD40-ը ամենակարևոր համախթանիչ մոլեկուլն է  B-բջջի մակերեսին: B-բջջի համախթանիչի կապվելը իջեցնում է հակածնի շեմը, որն  անհրաժեշտ է B-բջջի խթանման համար: Ակտիվացման ներբջջային ուղիները և T, և B -բջիջների համար միանման են:
     
  •  CD4+-բջիջներից ցիտոկինների արտադրությունը կարևոր է B-բջիջների բազմացման և տարբերակման համար: Ակտիվացված B-լիմֆոցիտները բազմանում են  և տարբերակվում են հակամարմին-արտադրող բջիջների (պլազմատիկ բջիջներ):
  •  B-բջիջների խնամակցության աճը տեղի է ունենում գերմինալ կենտրոններում: Խնամակցության հասունացման հիմքում ընկած է  իմունոգլոբուլինների գեների մուտացիան և հետագա բարձր խնամակցության կլոնների ընտրությունը:
  •  B-բջիջները ծանր շղթաների ռեկոմբինացիայի շնորհիվ  իմունոգլոբուլինների մի դասից անցում են կատարում մյուս դասի սինթեզին:

TI-անկախ հակածինները B-բջիջների ակտիվացման համար Th կարիք չունեն: Նաիվ հասուն B-բջիջները դուրս են գալիս ոսկրածուծից   և արտագաղթում ծայրամաս: Եթե բջիջները չեն հանդիպում համապատասխան հակածնի, ապա մի քանի շաբաթից մահանում  են ապոպտոզի եղանակով: Եթե այս հասուն B-լիմֆոցիտները հանդիպում են իրենց սպեցիֆիկ հակածնին, ապա նրանք ակտիվանում են, բազմանում, որը բերում է պլազմատիկ բջիջների և հիշողության B-բջիջների առաջացման:Հակածինների մեծ մասի հանդեպ  իմուն պատասխանը կախված է և T-բջիջներից, և B-բջիջներից: Այս տիպի հակածինները կոչվում են T-կախյալ (TD) հակածիններ:Այնուամենայնիվ, փոքր քանակի հակածիններ կարող են ակտիվացնել B-բջիջներին' առանց  MHC II դասով սահմանափակված  T-բջջային օժանդակությունից և նրանք կոչվում են T-անկախ (TI) հակածիններ:Կարևոր է, որ շատ TI հակածիններ մասնավորապես կայուն են քայքայման հանդեպ: Նրանք բաժանվում են երկու խմբի (TI-1 և TI-2)' հիմնված B-լիմֆոցիտի ակտիվացման վրա:

  • TI-1 հակածինները հիմնականում բակտերիալ պատի բաղադրիչներ են_TI-1 պրոտոտիպային հակածինը լիպոպոլիսախարիդ է'գրամ բացասական բակտերիայի բջջապատի բաղադրամաս:
  •  TI-2 հակածինները հիմնականում մեծ պոլիսախարիդային մոլեկուլներ են' կրկնվող հակածնային դետերմինանտներով (օր.' ֆիկոլ, դեքստրան, պոլիմերային բակտերիալ ֆլագելին և պոլիոմիելիտի վիրուս):

Շատ TI-1հակածիններն բարձր խտություններով ակտիվացնում են B-բջիջների կլոնները, որոնք սպեցիֆիկ են մյուս հակածինների համար-մի ֆենոմեն, որը կոչվում է B -բջիջների պոլիկլոնալ ակտիվացում: Այնուամենայնիվ, ցածր խտություններով նրանք միայն ակտիվացնում են իրենց դեմ սպեցիֆիկ B-լիմֆոցիտներին: Այս հակածինները այլ ազդակի կարիք չունեն:
TI-2 հակածինները, մյուս կողմից, սովորում են ակտիվացնել B-բջիջները խմբավորվելով և խաչաձև կապվելով իմուլոգլոբուլինի մոլեկուլները B-բջջի մակերեսին'բերելով երկարատև և կայուն ազդակի առաջացման: TI-2 հակածինները պահանջում են մնացորդային օգնություն Th կողմից' ինչպիսիք են ցիտոկինների ազդեցությունը:
Որոշ ազդակ փոխանցող մոլեկուլներ անհրաժեշտ են  TI հակածնի հանդեպ պատասխանը միջնորդելու համար: Դրանցից են'

  •  CD19
  •  HS1 սպիտակուց
  • Lyn
  •  IL-5Rα
  •  TNFα և լիմֆոտոքսին-α-ի ընկալիչներ:

TI հակածինները թույլ հիշողություն են առաջացնում: TI հակածինների հանդեպ առաջնային հակամարմնային պատասխանը in vitro ընդհանրապես ավելի թույլ են , քան TD-հակածիններինը: Երկուսի դեպքում էլ նրանք արտադրում են հիմնականում IgM:
Երկրորդային պատասխանը TI  և TD հակածինների դեմ իրարից շատ են տարբերվում:

  •  TI հակածինների հանդեպ երկրորդային իմուն պատասխանը նման է առաջնային պատասխանին,մինչդեռ'
  •  TD-հակածինների հանդեպ երկրորդային պատասխանը շատ ավելի ուժեղ է և  IgG բարձր խտություն է ապահովում:Ուստի պետք է ենթադրել, որ TI հակածինները չեն խթանում Ig դասերի անցում մի դասից մյուսին, որն առաջացնում է հակամարմնի խնամակցության աճ: Այս ամենը հիմնականում CD40-ի միջոցով համախթանման բացակայությունն է և T-բջիջների  կողմից կարևոր ցիտոկինների սինթեզի պակասը (IL-2,IL-4,IL-5):

TI հակածինների հանդեպ հիշողության խթանումը նույնպես զգալիորեն թույլ է:
Երբ իմուն պատասխանը բակտերիայի հանդեպ կախված չէ բարդ բջջային փոխազդեցությունից, ապա  մի շարք առավելություններ կան, քանի որ դա ավելի արագ է: Մի շարք հակածիններ շրջանցում են T-բջիջների օգնույունը, քանի որ նրանք շատ արդյունավետ խթանում են մակրոֆագերի կողմից IL-1, IL-6 և TNFα-ի խթանումը: Որոշ հակածիններ անմիջապես խթանում են B-բջիջներին:

CD4+ T-բջիջների կողմից ցիտոկինների արտադրությունը  հսկում է  B-լիմֆոցիտների բազմացումը և տարբերակումը:
Ցիտոկինային միջավայրը կրիտիկական է B և T-բջիջների փոխազդեցությանը հաջորդող  իմունային պատասխանի ելքի հարցում: CD4+ T-բջիջները մի քանի տեսակի են բաժանվում'կախված իրենց ցիտոկինային պրոֆիլից'

  •  Th1բջիջներ- CD4+ բջիջներ, որոնք արտադրում են IL-2 և IFN-γ, բայց ոչ IL-4: Նախատեսված են դանդաղեցված տիպի գերզգայունության համար, բայց նաև օգնում են B-լիմֆոցիտներին արտադրելու IgG2a, սակայն ոչ IgG1 կամ IgE:
  •  Th2-բջիջներ-CD4+ բջիջներ են, որոնք արտադրում են  IL-4, IL-5, IL-10 և  IL-13, բայց ոչ  IL-2 կամ IFN γ: Նախատեսված են հակամարմինների արտադրության օժանդակության համար, հատկապես' IgG1 կամ IgE:
  •  Th0 բջիջներ-CD4+-բջիջներ են, ունեն ցիտոկինային պրոֆիլ, որը Th1 և Th2 բջիջների պրոֆիլի միջակայքում է, նրանք ի վիճակի են արտադրել երկու դասի ցիտոկինները:

B և T բջիջների փոխազդեցության ժամանակ T-բջիջները արտադրում են մի շարք ցիտոկիններ, որոնք հզոր ազդեցություն ունեն B բջիջների վրա: IL-2-ը, օրինակ, B բջիջների բազմացման խթանիչ է:
Th2 սպեցիֆիկ ցիտոկինները նույնպես կարող են ազդել B լիմֆոցիտների վրա: Դրանք են'IL-4, IL-5, IL-6, IL-10 և IL-13:

  •  IL-4-ը (առաջ կոչվում էր B-բջիջների ակտիվացման կամ տարբերակման գործոն-1) ազդում է B բջիջների վրա' խթանելով նրանց ակտիվացումը և տարբերակումը, ազդում է նաև T-բջիջների վրա որպես աճի գործոն և դեպի Th2  տարբերակման գործոն' այդպիսով խթանելով հումորալ պատասխանը: IL-4-ի մեծ քանակը կարևոր դեր է խաղում ալերգիկ ռեակցիաներում' բերելով IgE-ի արտադրությանը:
  •  IL-5-ը մարդկանց մոտ հիմնականում էոզինոֆիլների աճի և ակտիվացման գործոն է և  պատասխանատու է հելմինթոզների ժամանակ էոզինոֆիլիայի առաջացման համար (մկների մոտ այն նաև ազդում է B-լիմֆոցիտների վրա' որպես աճի և տարբերակման գործոն):
  • IL-6-ը արտադրվում է շատ բջիջների կողմից, այդ թվում T-լիմֆոցիտների, մակրոֆագերի, B-լիմֆոցիտների, ֆիբրոբլաստների և էնդոթելային բջիջների կողմից, ազդում է շատ բջիջների վրա, բայց հատկապես կարևոր է B-լիմֆոցիտների վրա ազդեցությունը, որը բերում է նրանց տարբերակմանը պլազմատիկ բջիջների: Այս ցիտոկինը համարվում է բազմակի միելոմայի համար կարևոր աճի գործոն:
  •  IL-10-ը B-լիմֆոցիտների աճի և տարբերակման գործոն է' ի լրումն Th1 տիպի ցիտոկինների արտադրման կարգավորման:
  •  IL-13-ը IL-4-ի հետ ընդհանուր ընկալիչի բաղադրիչ և ազդեցության ուղի ունի, որը բերում է IgE-ի արտադրմանը B-լիմֆոցիտների կողմից:

Այլ ցիտոկիններ, ինչպիսիք են IL-7-ը, ցողունային բջիջների կողմից են արտադրվում, նպաստում են նախա-B-բջիջների աճին, անփոխարինելի են նրանց զարգացման համար:
Ցիտոկինները նաև  հակամարմնի խնամակցությունը մեծացնելու հատկություն ունեն: Համակարմնի խնամակցությունը T-կախյալ հակածինների մեծամասնության հանդեպ աճում է իմուն պատասխանի ընթացքում և նման արդյունք ստացվում է որոշակի իմունիզացիայի պրոտոկոլների օգնությամբ:
Մի շարք ադյուվանտներ ի վիճակի են հակամարմինների մակարդակը բարձրացնել, բայց քչերն ունեն նաև խնամակցությունը մեծացնելու հատկություն: IFγ-ն կարևոր ադյուվանտ է հանդիսանում վակցինաների համար:
Ցիտոկինները նաև նպաստում են IgM-ից այլ դասի հակամարմինների արտադրության անցմանը:
Ցիտոկինների ընկալիչները նպաստում են B-լիմֆոցիտների աճին և տարբերակմանը: IL-7 -ի, IL-3-ի ընկալիչները, և ցածր մոլեկուլային B-բջիջների աճի գործոնը կարևոր են B-լիմֆոցիտների սկզբնական փուլերի համար, մինչդեռ մի շարք այլ ընկալիչներ' ուշ փուլերի համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին