Հիվանդը կորցնում է հոտառական և համի զգայությունների միջոցով առարկաները և մթերքները ճանաչելու ունակությունը: Հայտնաբերելու նպատակով հիվանդին տալիս են հոտոտելու տարբեր հոտավետ նյութեր և համտեսելու մի շարք մթերքներ: Հետազոտվողը զգում է ինչ-որ հոտ կամ համ, սակայն չի կարող նույնացնել որևէ հոտավետ նյութի հոտի կամ մթերքի համի հետ: Կլինիկայում հոտառական և համի ագնոզիաները հազվադեպ երևույթ են և դժվարությամբ են տարբերակվում համապատասխան գանգային նյարդերի (հոտառական և միջանկյալ) ախտահարման ժամանակ նկատվող հոտառության և համի խանգարումներից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին