Հոգեվերլուծություն - Այս տերմինն արտահայտվում է հիմնականում երեք իմաստով։
1. Հատուկ մոտեցում հոգեկան այն գործընթացների ուսումնասիրմանը, որոնք, ըստ Ֆրոյդի, չեն կարող համապատասխանորեն ընկալվել այլ մեթոդների օգնությամբ, ենթադըրում է մի շարք տեխնիկական հնարքներ, որոնց նպատակը սխալ գործողությունների անգիտակցական իմաստը, երազատեսությունների գաղտնի մտքերը և այլնի բացահայտելն է։
2. Նևրոտիկ հիվանդությունների բուժման մեթոդ, որի նպատակն անգիտակցական հոգեկան բովանդակությունները հիվանդի գիտակցությանը հասցնելն է։
3. Տեսական ուղղություն հոգեբանության մեջ, որը զարգացնում է հատուկ պատկերացումներ հոգեկան կյանքի, առանձին ենթակառույցների փոխազդեցության և այլնի մասին։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին