Հոդերի փոխպատվաստումը առավել հաճախ իրականացնում են ուռուցքների, անկիլոզների, վնասվածքաբանական կոպիտ վնասումների ժամանակ հոդերի զգալի դեֆորմացիաների, ռեզեկցիաների դեպքում: Նախապես պատրաստված հոդային եզրի վրա ալոպլաստիկ գլխիկի տեղադրումը առաջին անգամ առաջարկել է Սմիտ-Պետերսենը: Սակայն դրա կիրառման անբավարար արդյունքները ստիպեցին զգալի նվազեցնել այդ եղանակի կիրառման ցուցումները: Հետագայում տեխնիկայի նվաճումների շնորհիվ օրթոպեդները սկսեցին պատրաստել հոդերի արհեստական պրոթեզներ կենսաբանական հյուսվածքների համար ինդիֆերենտ տարբեր նյութերից՝ վիտալիումից, տիտանից, օրգանական ապակուց և այլն: Առաջարկված արհեստական հոդերը լիովին փոխարինում էին վնասված հոդը, որի համար պահանջվում էր ստեղծել դիաֆիզի շարունակությունը միատեսակ նյութից:

Սովորաբար արհեստական հոդի ամրացումը իրականացվում էր ոսկրածուծային խողովակի մեջ պրոթեզի կամ դրա ամրակի բույթի դիաֆիզար ծայրերի դիաֆիզի »պարփակման« տիպի ներդրման հաշվին:Սակայն հոդի միայն մեկ եզրի պրոթեզավորումը, որպես կանոն, տալիս էր անբավարար արդյունքներ չփոխարինված հոդային եզրին ոսկրային խիլերի առաջացման հետևանքով: Այդ պատճառով վերջին տասնամյակում ավելի լայն տարածում են ստացել արհեստական ալոպլաստիկ հոդերը, որոնք ոսկրերի դիաֆիզների մասնակի ռեզեկցիայից հետո լրիվ փոխարինում են հոդը: Այդպիսի պրոթեզները հաճախ կիրառում են կոնքազդրային, արմնկային հոդերի, դաստակի միջֆալանգային հոդերի, իսկ վերջին ժամանակներում և ծնկան հոդի փոխարինման ժամանակ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին