Հիսթերիկ ցնցումային նոպան առաջանում է հոգեկան տրավմայի հետևանքով կապված, հիմնականում այլ մարդկանց ներկայությամբ։ Այս դեպքում գիտակցության կոպիտ խանգարումներ չեն լինում, հնարավոր է միայն գիտակցության աֆեկտիվ նեղացում։ Հիվանդը սովորաբար ընկնում է՝ զգուշությամբ խուսափելով վնասվածքներից։ Շարժումները մեծածավալ են, քաոսային, ցուցադրական երանգով։Հիվանդը կարող է հատակին հարվածել ձեռքերով և ոտքերով, դոդալ ամբողջ մարմնով (տոտալ տրեմոր), գոռալ, տնքալ և այլն։ Կարող է նկատվել հիսթերիկ աղեղ։ Ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի՝ տոնիկո-կլոնիկ փուլեր չեն նկատվում, նոպան տևում է մինչև 30 րոպե և ավելի, բբերի լույսին հակազդման ռեակցիան պահպանված է, բբերը ստուգելու փորձի ժամանակ հիվանդը փակում է աչքերը, ակամա միզարձակություն և դեֆեկացիա չի լինում, նոպայի սկիզբը պսիխոգեն է, դրսևորվում է մարդկանց ներկայությամբ, չի լինում քնած ժամանակ, վնասվածքներ չեն լինում, նոպայից հետո կարող է նկատվել լաց, ծիծաղ, հեծկլտոց։ Դրանք ավելի կազմավորված ու ստերեոտիպ են, քան խորեայի ժամանակ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին