Հիստերիկ նոպաները առաջանում են միայն այլ մարկանց` "հանդիսատեսների" ներկայությամբ: Վերջույթների շարժումները կոորդինացված են, և հաճախ ունենում են ագրեսիվ բնույթ, ուղղված են շրջապատի դեմ: Հիստերիկ նոպայի դեպքում լիարժեք գիտակցության կորուստ տեղի չի ունենում և այնպիսի նշաններ, ինչպիսիք են ակամա միզարձակությունը, կղազատումը, լեզվի կծելը, սովորաբար բացակայում են: Պացիենտները հաճախ վախեցած են, քանի որ չեն հասկանում իրենց հետ ինչ է կատարվում: Հիստերիկ նոպայի սկզբում նման հիվանդների մոր շատ բնորոշ է ‘“հիստերիկ գունդը” (истерический комок, globus hystericus): Այն նկարագրվում է որպես կոկորդում սպազմի զգացողություն, կծիկ կամ գնդակ կանգնելու զգացողություն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին