Հիստերիկ նևրոզը կամ կոնվերսիոն հիսթերիան արտահայտվում է պոլիմորֆ ֆունկցիոնալ հոգեկան, սոմատիկ, նևրոլոգիական խանգարումներով և բնորոշվում է հիվանդի մեծ ներշնչվողականությամբ, ինքնաներշնչումով և ուշադրություն գրավելով մեծ ձգտումով։Հիսթերիկ խանգարումների նկատմամբ ավելի հակված են էմոցիոնալ անկայուն, աֆեկտիվ անհաս հոգեկան ինֆանտիլիզմով, ներշնչվող անծերը։ Հիսթերիկ խանգարումները, հաճախ առաջանում են կանանց շրջանում։ Շարկոն այս հիվանդությունը անվանել է «մեծ սիմուլյանտ»՝ հաշվի առնելով վերջինիս կլինիկական պատկերը։ Հիսթերիկ նևրոզի ժամանակ նկատվում են ախտանիշների երեք հիմնական խումբ վեգետատիվ, շարժողական և սենսոր։ Ընդ որում, դրանք բոլորը հիշեցնում են սոմատիկ և նևրոլոգիական հիվանդություններ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին