Հիշողության աղավաղում է, երբ հիվանդը հորինում է ու պատմում է այնպիսի դեպքերի կամ երևույթների մասին, որոնք իրականում գոյություն չեն ունեցել։ Ընդ որում, նա աստիճանաբար սկսում է հավատալ իր պատմածի իսկությանը կամ կատարված դեպքերը հասցնում է չափազանցության` ձգտելով դառնալ շրջապատի ուշադրության առարկա։ Նման վիճակ կարող է դիտվել հիսթերիկ անձնավորությունների շրջանում։