Հիպօքսիան տիպիկ ախտաբանական պրոցես է, որն առաջանում է հյուսվածքներին թթվածնի անբավարար մատակարարման կամ հյուսվածքների կողմից նրա օգտագործման խանգարման հետևանքով, երբ ձևավորվում է կենսագործունեության պրոցեսների էներգետիկ անապահովվածություն: Հիպօքսիայի հիմքում ընկած է կենսաբանական թթվեցման բացարձակ կամ հարաբերական անբավարարությունը: