Հիպոկրատի երդումՀիպոկրատի երդումը պատմականորեն ընդունված բարոյական և դեոնտոլոգիական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ: Փաստացի տվյալների համաձայն` երդման տեքստի հեղինակը հույն բժիշկ, բժշկագիտության հայր Հիպոկրատն է:Ստորև ներկայացված է հիպոկրատի երդման տեքստը հայերենով`

  • Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով` նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս:
  •  Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողնիս հետ հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրներս, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի: Իմ բոլոր գիտելքիները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին ու նրանցից բացի ոչ ոքի:
  •  Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս` խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց:
  •  Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին: Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց:
  •  Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ:
  •  Երդվում եմ երբեք հանձն չառնել կատարել վիրահատություն, նույնիսկ քարահատում` այն թողնելով այդ գոծով զբաղվող արհեստավորներին:
  •  Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերիս կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից:
  •  Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, որ չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լոության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք:
  •  Եթե այս երդումը ես բարեխղճորեմ կատարեմ ու այն երբեք չդրրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից: Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը:

     

    Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

    Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին