Բնորոշվում է հիվանդի մշտական մտավախությամբ, համոզմունքով, որ ինքը տառապում է այս կամ այն հիվանդությամբ։Ադեկվատ կլինիկակւսն և լաբորատոր հետազոտությունները բացառում են որևէ սոմատիկ հիվանդության գոյությունը, որը կարող էր առաջացնել հիվանդի կողմից ներկայացվող գանգատներն ու զգացողությունները։ Սակայն հիվանդի համոզմունքը հնարավոր չէ վերացնել բժիշկների բացատրություններով, հետազոտությունների արդյունքներով։Հիպոխոնդրիա ախտորոշումը հաստատվում է այն դեպքում, երբ այդ համառորեն դրսևորվող համոզմունքը ունի վեց ամսից ոչ պակաս տևողություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին