Մոտիվացիաների մակարդակում կամային ոլորտի հակումների և մոտիվների ճնշվածության հոգեախտանիշ է: Գործունեություն իրականացնելու մղումների քանակի և ուժի ճնշվածություն է։ Այս խանգարման արտահայտված ձևը կոչվում է աբուլիա։ Որպես անցողիկ և ժամանակավոր խախտում դիտվում է զանազան նևրոտիկ և դեպրեսիվ խանգարումների կառուցվածքում, իսկ որպես կայուն խախտում կազմում է թուլամտության և անձի արատի հիմնական բաղադրամասը։

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին