Հիպերսթենիկ տիպ - մարմնի լայնակի չափսերը գերիշխում են երկայնակիի համեմատ` ունեն կլորավուն գլուխ, լայն դեմք, հաստ և կարճ պարանոց, լայն կրծքավանդակ, կողերը դասավորված են գրեթե հորիզոնական, միջկողային տարածությունները նեղ են, վերփորային անկյունը բութ է: Մկանուննքը լավ է զարգացած, վերջույթները համեմատաբար կարճ են: Հիպերսթենիկները հիմնականում տառապում են նյութափոխանակային խանգարումներով, երիկամաքարային և լեղաքարային հիվանդությամբ, հակված են աթերոսկլերոզի, ճարպակալման, զարկերակյին հիպերտենզիայի զարգացման:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին