Հիպերռեքսիան ախորժակի խանգարում է: Դրսևորվում է ախորժակի բարձրացման ձևով (հուն. hyper-գեր, orexis-ախորժակ): Հիպերռեքսիայի ծայրահեղ ձևը կոչվում է բուլիմիա: Բուլիմիան ուղեկցվում է չափազանց մեծ քանակի սննդի ընդունումով (պոլիֆագիա) և հագեցման զգացումի իջեցումով: Նման խանգարում դիտվում է ինսուլյար պարատի, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ և օրգանական ախտահարումների ժամանակ: