Էմալի հիպերպլազիան ատամի  հյուսվածքների ավելցուկային առաջացումն է նրա զարգացման ընթացքում և դրսևորվում է էմալային «կաթիլների» կամ «մարգարիտների» ձևով: Այս գոյացությունների տրամագիծը տատանվում է 1-ից մինչև 2-4մմ:  Հիմնականում  տեղակայվում են վզիկային շրջանում, իսկ երբեմն էլ  ֆուրկացիայի շրջանում: Էմալի շերտի տակ կարող է հայտնաբերվել  դենտին, իսկ երբեմն էլ կաթիլի ներսում գտնվում է կակղանով լի խոռոչ: Կլինիկորեն հիպերպլազիան սովորաբար չի դրսևորվում  և ֆունկցիոնալ խանգարումների չի բերում: Գեղագիտական բնույթի գանգատների բացակայության դեպքում   բուժում չի  պահանջվում:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին