Իրականացման մակարդակում կամային ոլորտի ախտահարում է: Արտահայտվում է շարժողական գրգռվածությամբ և կոչվում հիպերկինեզիա։ Տարբերակում ենք հետևյալ ձևերը՝

  • Կատատոնիկ հիպերկինեզիան բնութագրվում է աննպատակ, քաոտիկ և անիմաստ շարժողական գրգռվածությամբ, կրում է ստերեոտիպ, շինծու և սեթևեթ բնույթ,
  • Ցնորային հիպերկինեզիան առաջանում է ցնորային ապրումների կառուցվածքում և համապատասխանում վերջիններիս բովանդակությանը,
  • Զառանցանքային հիպերկինեզիան առաջանում է զառանցանքային խանգարումների կառուցվածքում և արտահայտում վերջիններիս բովանդակությունը, ունի նպատակասլաց բնույթ, հաճախ արդյունավետ է,
  • Դեպրեսիվ-տագնապային հիպերկինեզիան կամ աժիտացիան առաջանում է աֆեկտի գագաթնակետում և դրսևորում աննպատակ և ապարդյուն գործունեությամբ տագնապի, դեպրեսիայի կամ վախի ֆոնի վրա։

Նշված հիպերկինեզիաները հանդիպում են կատատոնիկ, զառանցանքային և ցնորային համախտանիշների կառուցվածքում։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին