Զգացողության խանգարումներից հիպերեսթեզիայի (մեկ կամ մի քանի զգացողությունների սուբյեկտիվ ուժեղացում) տարատեսակ է, որն ավելի հաճախ արտահայտվում է ջերմային զգացողությունների հանդեպ։ Անգամ ամենաթեթև շփումները և հպումները ընկալվում են որպես ուժգին, կոպիտ, ցավոտ։ Առավել արտահայտված դեպքերում, նման զգացողություններ են ձևավորվում նաև մկանների և հոդերի կողմից։ Հիվանդները ստիպված «հարկադիր» դիրք են ընդունում, անընդհատ փոխում մարմնի կամ նրա առանձին մասերի դիրքը անհարմարության և այլ տհաճ զգացողությունների պատճառով:

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին