Հիալինոզի (հուն. hyalos, թափանցիկ, ապակենման) կամ հիալինային դիստրոֆիայի դեպքում շարակցական հյուսվածքում առաջանում են համասեռ, կիսաթափանցիկ ամուր զանգվածներ (հիալին), որոնք հիշեցնում են հիալինային աճառը: Բջջապլազմայում հիալինային կաթիլների ի հայտ գալը (հիալինա-կաթիլային դիստրոֆիա) կապ չունի հիալինոզի հետ: