Հանգստի վիճակում գտնվող մկանաթելում միկրոէլեկտրոդային եղանակով կարելի է գրանցել նրա թաղանթային պոտենցիալի կարճատև ոչ մեծ տատանումներ, որոնք ժամանակի առումով կրկնվում են կանոնավոր։ Պարզվել է, որ դրա պատճառը գրգռի բացակայության դեպքում նյարդային վերջույթի կողմից սինապսային բշտերի քաոսային շարժման և նախասինապսային թաղանթի հետ նրանց փոխազդեցության հետևանքով ացետիլխոլինի առանձին քվանտների արտադրությունն է։ Նման քվանտների արտազատումը սինապսային ճեղք առաջացնում է հետսինապսային թաղանթի թույլ ապաբևեռացում, որը կազմում է 0,5 մՎ։ Դրա ամպլիտուդը 50-80 անգամ ավելի փոքր է ծայրային թիթեղի պոտենցիալի ամպլիտուդից, որը ծագում է նյարդային 1 գրգռի դեպքում։ Ուստի այն կոչվել է մանրապոտենցիալ։ Մանրապոտենցիալները առաջանում են 1 վայրկյանում 1 ազդակ հաճախությամբ։ Դրանք ծագում են ինչպես նյարդամկանային, այնպես էլ ԿՆՀ-ի սինապսներում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին