Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ տերմին ասելով հասկանում ենք այն հիվանդների մասին, որոնք անցյալում ենթարկվել են Խոլեցիստէկտոմիայի բայց շարունակում են հիվանդանալ: Այսպիսով խոսքը գնում է լեղաքարային հիվանդության և խոլեցիստիտի վիրաբուժական բուժման հեռավոր արդյունքների անբավարար լինելու մասին: Այս տերմինը չի կարելի համարել հաջողված: Առաջին հերթին առաջանում է ոչ ճիշտ պատկերացում, որ հիվանդի տառապանքների պատճառը բուն վիրահատությունն է (լեղապարկի բացակայությունը): Այդպիսի կարծիքը սխալ է, քանի որ հիվանդների գերակշռող մասը, որ ենթարկվել է խոլեցիստեկտոմիա վիրահատությանը լիովին բուժվել են: Համենայնդեպս լեղապարկի ֆունկցիայի(լեղու կուտակումը, խտացումը և նրա պատերի կծկումը) բացակայությունը չի բերում լուրջ օրգանական և ֆունկցիոնալ փոփոխության, որով պայմանավորված է հիվանդի տառապանքը, չնայած ռենտգեն կոնտրոլ հետազոտությամբ (ներերակային խոլանգիոգրաֆիա) որոշ վիրահատված հիվանդների մոտ նկատվում է ներլյարդային լեղուղիների լայնացում: Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ տերմինը չի հանդիսանում կոնկրետ հիվանդության նշանակություն: Նա համազորն է սուր որովայն ախտորոշմանը, որը օգտագործվում է անհետաձգելի վիրաբուժության մեջ, և դրա համար կարող է օգտագործվել միայն պոլիկլինիկական պայմաններում՝ որպես ուղեգրվող ախտորոշում: Ստացիոնարի պայմաններում ախտորոշումը պետք է ճշտվի:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին