Երկու աչքերի կատարյալ մկանային հավասարակշռությունն անվանում են օրտոֆորիա (հունարեն – ortos– ուղիղ, ճիշտ): Այդ դեպքում նույնիսկ աչքերի մեկուսացման պարագայում (օրինակ՝ ծածկելով) պահպանվում են նրանց սիմետրիկ դիրքը և բինօկուլյար տեսողությունը: Սակայն առողջ մարդկանց մեծ մասի (70-80%) նկատվում է հետերոֆորիա (հունական hetyros - այլ), կամ թաքնված շլություն: Հետերոֆորիայի դեպքում ակնաշարժ մկանների ֆունկցիաների կատարյալ հավասարակշռությունը բացակայում է, սակայն զույգ աչքերի տեսողական պատկերների բինօկուլյար միաձուլման շնորհիվ պահպանվում է աչքերի սիմետրիկ դիրքը: Հետերոֆորիան կարող է պայմանավորված լինէլ նյարդային կամ անատոմիական գործոններով (ակնակապճի կառուցվածքային առանձնահատկություններով, ակնաշարժ մկանների տոնուսով և այլն): Հետերոֆորիայի ախտորոշումը հիմնված է բինօկուլյար տեսողության համար անհրաժեշտ պայմանների բացառման վրա: Հետերոֆորիայի որոշման պարզ միջոց է համարվում ծածկելով փորձը:

Հետացոտվողը երկու աչքերով ֆիքսումէ որևէ առարկա (մատիտի ծայրը, հետազոտվողի մատը և այլն) ապա բժիշկը ձեռքով ծածկում է նրա աչքերից մեկը: Հետերոֆորիայի առկայության դեպքում ծածկված աչքը շեղվում է գերակշռող մկանի ազդեցության կողմը.՝ դեպի ներս (էզոֆորիայի դեպքում) կամ դեպի դուրս (էկզոֆորիայի դեպքում): Եթե ձեքը հէռացվի, ապա այդ աչքը բինօկուլյար միաձուլման ձգտելու շնորհիվ (որ բացառված էր ափով ծածկած վիճակում) կատարում է տեղահաստատման շարջում դեպի ելման դիրքը: Օրտոֆորիայի պարագայում աշքերի սիմետրիկ դիրքը պահպանվում է: Հետերոֆորիայի դեպքում բուժում չի պահանջվում, միայն նրա զգալի արտահայտության դեպքում կարող են առաջ գալ բինօկուլյար դեկոմպենսացիա և ասթենօպիա (ցավեր աչքերի և վերհոնքային շրջաններում): Այդ դեպքերում նշանակում են տեսողությունը բեռնաթափող ակնոցներ (սֆերիկ կամ պրիզմատիկ):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին