Երկրորդային հեմոստազի (արյան մակարդում) մեջ ներգրաված են արյան մակարդման գործոնները: Արյան մակարդման համակարդի նպատակն է լուծելի ֆիբրինոգենը դարցնել անլուծելի ֆիբրինի: Արյան մակարդման և մակարդուկի լուծման (ֆիբրինոլիզի) գործընթացը դա բարդ և փոխկապակցված համակարգ է:
Արյան մակարդման համակարգը ունի երկու կարևորագույն հատկություն՝

  • Լիարժեք ինքնակարգավորում և ինքնավերահսկում 
  • Կախվածություն ֆոսֆոլիպիդային մակերեսից

Կարգավորման և հսկողության մեխանիզմները

  • Յուրաքանչյուր համակարգ (արյան մակարդման կամ մակարդուկի լուծման) հավասարակշրվում է հակադարձ կամ արգելակող համակարգով
  • Հաճախ երկու համակարգերը դրթվում են միաժամանակ և յուրաքանչյուր համակարգ խթանում է իր սեփական արգելակող համակարգի սինթեզը:

Կախվածություն մակերեսից
Արյան մակարդումը իրականանում է ֆոսֆոլիպիդային մակերեսի վրա: Այս մեխանիզմը սահմանափակում է արյան մակարդումը վնասված մակերեսով և կանխարգելում է արյան մակարդումն անոթային հունում: Դասականորեն երկրորդային հեմոստազում (մակարդման կասկադում) տարբերում են ներքին և արտաքին ուղիները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին