Հեմոսիդերինն առաջանում է հեմի ճեղքումից և ֆերիտինի պոլիմերն է: Այն երկաթի կոլոիդային հիդրօքսիդն է` միացած բջջի սպիտակուցների, գլիկոզամինագլիկանների և լիպիդների հետ: Այն բջիջները, որոնցում առաջանում է հեմոսիդերին, կոչվում են սիդերոբլաստներ, որտեղ տեղի է ունենում հեմոսիդերինի հատիկների սինթեզ: