Արյունաստեղծ բջիջներից ծագած ուռուցքները անվանվում են հեմոբլաստոզներ: Հեմոբլաստոզները լինում ոսկրածուծային և արտաոսկրածուծային ծագման: Ոսկրածուծային ծագման հեմոբլաստոզներն են՝ սուր և քրոնիկական լեյկոզները: Վերգինները լինում են միելոպրոլիֆերատիվ (քրոնիկական միելոլեյկոզ, իդիոպաթիկ միելոֆիբրոզ կամ սուբլեյկեմիկ միելոզ, էրիթրեմիան կամ իսկական պոլիցիտեմիան) և լիմֆոպրոլիֆերատիվ (քրոնիկական լիմֆոլեյկոզ, պարապրոտեինեմիկ հեմոբլաստոզներ՝ բազմակի միելոմա կամ միելոմային հիվանդություն, Վալդենստրեմի հիվանդություն, ծանր շղթաների հիվանդություն): Արտաոսկրածուծային հեմոբլաստոզներն են Հոջկինի (լիմֆոգրանուլեմատոզ) և ոչհոջկիմյան լիմֆոմաները, որոնք նույնպես դասվում են լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների շարքին: 


Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Երևանի  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան