Հազվադեպ հանդիպող հիպերկինեզ է, որի պատճառը մերձտեսաթմբային կորիզի ախտահարումն է: Արտահայտվում է լայնաթափ և հրոցանման ակամա շարժումներով, որոնք ընդգրկում են ախտահարման հակառակ կողմի մարմնի կեսը` հիշեցնելով գնդակի նետում կամ թռչնի թևի թափահարում: Ազդրի և ուսի պտուտանման շարժումները պարբերաբար ընդհատվում են վերին ու ստորին վերջույթների ծալումով և տարածումով: Օրվա ընթացքում մշտապես առկա շարժումները թուլանում են քնի ժամանակ: Ախտահարված վերջույթում նկատվում է մկանային ուժի և տոնուսի թեթևակի նվազում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին