Հեմատոիդինը երկաթ չպարունակող գունակ է, որի բյուրեղներն ունեն վառ նարնջագույն շեղանկյուն թիթեղիկների և ասեղների, հազվադեպ հատիկների տեսք: Այն առաջանում է էրիթրոցիտների ու հեմոգլոբինի քայքայման դեպքում, բայց հեմոսիդերինից տարբերվում է նրանով, որ բջիջներում չի մնում, այլ նրանց մահից հետո ազատ նստում է մեռուկային զանգվածների միջև: Քիմիական կառուցվածքով այն նույնական է բիլիռուբինին: