Հաստ աղիքի շարժումներՉափահաս մարդկանց մարսողության ամբողջ գործընթացը տևում է մոտ 1-3 օր, ընդ որում ժամանակի մեծ մասը ծախսվում է հաստ աղիքով խյուսի տեղաշարժման վրա:
Հաստ աղիքի շարժումները ապահովում են աղիքի պարունակության կուտակումը, նրանից մի շարք նյութերի' հիմնականում ջրի ներծծումը, կղանքային զանգվածի ձևավորումն ու նրա հեռացումը աղիքից: Ռենտգենյան հետազոտություններով հայտնաբերվել են հաստ աղիքի շարժումների մի քանի տեսակներ` փոքր և մեծ ճոճանակաձև, գալարակծկանքային, հակագալարակծկանքային, ինչպես նաև ուժեղ առաջանկող (պրոպուլսիվ) շարժումներ, որոնք ապահովում են աղիքի պարունկության առաջընթացը: Վերջին ձևի շարժումները օրվա ընթացքում զարգանում են 3-4 անգամ: Շնորհիվ հակագալարակծկանքի՝ հաստ աղիքի պարունակությունը պարբերաբար շարժվում է հետադարձ ուղղությամբ, որով և ապահովվում է խյուսի երկարատև պահպանումը և կղանքի ձևավորումը աղիքում: 

Հաստ աղիքի շարժումների կարգավորումը իրականանում է նյարդային և հումորալ մեխանիզմներով: Նյարդայինը ապահովվում է ինչպես կենտրոնական, այնաես էլ ծայրամասային ռեֆլեքսների միջոցով: Հիմնական նշանակություն ունեն ներպապատային հանգույցների մասնակցութւամը իրականացվող կարգավորման տեղային մեխանիզմները: Դրանց գործունեության համար գրգռիչներ են հանդիսանում խյուսի և կղանքի ֆիցիկական և քիմիական հատկությունները: Կենտրոնական ռեֆլեքսներն իրագործվում են վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների մասնակցութւամր: Սիմաաթիկ նյարդերր աղիքի շարժումների վրա թողնում են արգելակող, իսկ պարասիմպաթիկ նյարդերը` խթանող ազդեցություն: Հաստ աղիքի շարժումների կարգավորման գործում որոշակի նշանակություն ունեն նաև հումորալ զործոնները: Կորտիզոնը խթանում է շարժական ցործունեությունը, իսկ ադրենալինը, սերոտոնինն ու գլյուկագոնը այն արգելակում են:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին