Հաստ աղիքի հյութն արտադրվում է անընդմեջ: Այն 8,5-9 pH-ով հեղուկ է, որը բաղկացած է հեղուկ ու պինդ մասերից: Պինդ մասն ունի լորձային գնդիկների ձև, որոնք կազմված են պոկված էպիթելային բջիջներից և գավաթանմւսն բջիջների կողմից արտադրվող լորձից: Պինդ բաժնի մեջ են գտնվում նաև թույլ մարսողական ուժով և քիչ քանակով ֆերմենտներ՝  կատեպսինը, պեպտիդազները, լիպազը, ամիլազը, նուկլեազը: Այստեղ, ինչպես և բարակ աղիքներում, ֆերմենտներն արտադրվում են մորֆոնեկրոտիկ եղանակով: Հայտնի է, որ հաստ աղիքի ֆերմենտաարտազատիչ ունակությունը կարող է ինչ-որ չափով ուժեղանալ և հատուցել վերին բաժինների ֆունկցիոնալ խանգարումները: Հաստ աղիքում հյութազատության կարգավորումը հիմնականում տեղի է ունենում տեղային մեխանիզմներով: Օրվա ընթացքում հաստ աղիքում առաջանում է 150-250 գրամ կղանք: Բուսական սնունդ օգտագործելու դեպքում կղանքի քանակն ավելանում է ոչ միայն նրա մեջ պարունակվող չմարսված թելերի, այլ նաև աղիքում խյուսի և ձևավորված կղանքի արագ տեղաշարժման հետևանքով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին