Մտածողության ասոցիատիվ պրոցեսների ձևի խանգարումներից` մտքի ճկունության խանգարման տարբերակներից մեկն է: Հանգամայնությունը բնութագրվում է նոր ասոցիացիաների առաջանալու դժվարությամբ նախորդ ասոցիացիաների գերակայման հետևանքով։ Սա նշանակում է, որ հիվանդի մտածողությունը հետևողականորեն կառչում է երկրորդական, ոչ կարևոր, կողմնակի ասոցիացիաներից, պահպանելով, սակայն, մտքի հիմնական իմաստը։ Արդյունքում, միտքը դառնում է սակավ արդյունավետ, այն, կարծես, խճճվում է լաբիրինթոսում, սակայն, ի վերջո, գտնվում է ելքը։ Հանգամայնությամբ տառապող հիվանդը, օրինակ, բժշկի այն հարցին, թե «ինչպե՞ս ես քնել», անպայման կտա համապատասխան պատասխան («լավ» կամ «վատ»), սակայն մինչ այդ պատասխանը, նա կպատմի բժշկին քնին նախորդող իր բոլոր ապրումներն ու զգացողությունները, այդ ընթացքում իր շուրջը կատարված բոլոր իրադարձություններն ու զրույցները։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին