Համաճարակը (էպիդեմիա) սպորադիկ հիվանդացության հակառակ վիճակն է, երբ արձանագրվում են համաճարակային պրոցեսի ուժգնացում, համաճարակային բռնկումներ, ազգաբնակչության խմբային հիվանդացություն (ընտանեկան, դպրոցական, նախադպրոցական, արտադրական և այլն)։ Երբ համաճարակները դուրս են գալիս տվյալ երկրի սահմաններից և ընդգրկում են շատ երկրներ՝ անվանվում են գլոբալ համաճարակ կամ պանդեմիա: