Հակումների խանգարումները հոգեկան հիվանդությունների դեպքում արտահայտվում են հիպերբուլիայով, հիպոբուլիայով, ընդհուպ մինչև աբուլիայով պարաբուլիայով։ 

  • Հիպերբուլիան (հակումների ուժեղացում) բնորոշվում է արտակարգ ակտիվությամբ, որը կարող է հասնել մինչև հոգեշարժական գրգռվածության։ Ուժեղանում են նաև կենսաբանական ու սոցիալական ծագում ունեցող հակումներն ու կրքերը։ Նման հիվանդը անընդհատ ոտքի վրա է, շարժման մեջ, շատախոս, շատակեր, գերսեռագգայուն (հիպերսեքսուալ)։ Մշտապես ձգտում է գործելու, միանգամից կարող Է ձեռնարկել մի քանի գործ շատ հաճախ ոչ մեկը չհասցնելով մինչև վերջ։
  • Հակումը որոշակի ուղղություն և նպատակասլացություն չունեցող, չգիտակցված և աղոտ ձգտումներ են, կարիքը բավարարելու հոգեկան տարրական գործունեություն։ Հակումների շարքին են պատկանում հոգեկան այն ազդակները, որոնք ունեն բնազդային ծագում (սննդի, ինքնապաշտպանության, սեռական և այլն)։ Մարդու հակումները ղեկավարվում և համապատասխան դրսևորման են ենթարկվում կամքի կողմից։
  • Հիպոբուլիան (հակումների թուլացում) բնորոշվում Է ակտիվության իջեցմամբ, թորշոմությամբ և որոշ անտարբերությամբ։ Նման հիվանդի շփումը շրջապատի հետ սահմանափակ է ։ Նա պասիվ է, խուսափում է, որևէ աշխատանք կատարելուց, չի ցուցաբերում ձեռներեցություն, ինքնուրույնություն, քչախոս է, անվճռական։ Սննդի, սեռական և այլ հակումներն թույլ են։
  • Աբուլիան (հակումների բացակայություն) բնորոշվում է գործողություններ կատարելու ընդունակության բացակայությամբ (ցանկությունների ու ձգտումների լրիվ բացակայություն, ինչպես նաև արտահայտված անտարբերություն և անգործունակություն)։ Բացակայում են նաև սննդի, ինքնապաշտպանության և այլ հակումները։
  • Պարաբուլիաները (հակումների աղավաղում) բազմազան են և գործնական հոգեբուժության բնագավառում հաճախակի են հանդիպում։ Դրանց շարքին են դասվում գողամոլությունը (կլեպտոմանիա), հրկիզամոլությունը (պիրոմանիա), շրջմոլիկությունը (դրոմոմանիա), հայհոյամո լությունը (կոպրոլալիա), շատակերությունը (պոլիֆազիա), եղունգակրծումը (օնիխոֆագիա) ինքնախեղումը (աուտոմուտիլյացիա), սեռական զանազան աղավաղումները (պերվեզիաներ) և այլն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին