Հակազդում - Ձևը, որով դրսևորվում է Ես-ի հակազդումը մղումների առաջնային էներգիային։ Հակազդման ուժերը լիբիդո֊ յին ստիպում են ընտրել արտահայտման այնպիսի ձև, որ կլիներ միաժամանակ ընդունելի Ես-ի համար։ Դրանով բացվում է նևրոտիկ ախտանիշի ձևավորման ուղին։ Բառացի այս տերմինը թարգմանվում է «կոնտր-բռնագրավում», «կոնտր-լիցքավորում» (տես՝ կապվածությունը օբյեկտին)։