ԿՆՀ-ն ունակ է գնահատելու ծայրամասից եկող նոցիցեպտիվ ազդակի կարևորությունն ու վտանգը: Այս գնահատման արդյունքում ազդակը մոդուլացվելով հասնում է գիտակցությանն ու այն կառույցներին, որտեղ ձևավորվում է կենտրոնախույս պատասխանը վնասման կարևորությանն ու վտանգին համարժեք: Նոցիցեպտիվ գրգիռների մոդուլյացիայի ամենատարածված տարբերակը Մելզակի և Ուոլլի (1965թ.) տեսությունն է, ըստ որի վնասման օջախից ծագող ցավային ազդակները T-բջիջների դրդման արդյունքում կարող են պաշարման ենթարկվել դոնդողանման նյութում (subst. Gelatinosa): Իսկ T-բջիջների դրդման պատճառը միելինացված A-նյարդաթելերով հաղորդվող գրգիռներն են:

Արդյունքում ցավային զգացողություն չի ձևավորվում: Եվ միայն Aδ և C նյարդաթելերով հաղորդվող կենտրոնաձիգ հոսքի աճն է ունակ վերացնելու արգելակող ազդեցությունն ու վերականգնելու նոցիցեպտիվ գրգիռների հաղորդումը: Այս տեսությունն առաջին անգամ ցույց տվեց նոցիցեպտիվ գրգիռի մոդուլյացիայի գոյությունը: Օրգանիզմն էվոլյուցիայի ընթացքում մշակել է ոչ միայն պաշտպանական մեխանիզմ արտաքին վնասող ազդակների դեմ, որը դրսևորվում է ցավային զգացողության ձևով, այլև ինքնակարգավորման մասին է «հոգացել» ստեղծելով հականոցիցեպտիվային համակարգը: Այդպիսով հնարավոր է դարձել կանխել օրգանիզմի վնասումը ոչ միայն վնասող ազդակից, այլև չափազանց մեծ ցավային գրգիռից:

Հականոցիցեպտիվային համակարգի ենթակառույցներն են

Նեյրոնային օփիատային համակարգ
Հորմոնային օփիատային համակարգ
Նեյրոնային ոչ օփիատային համակարգ
Հորմոնային ոչ օփիատային համակարգ

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին