Հակահամաճարակային  միջոցառումներՎարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են համաճարակային պրոցեսի երեք շարժիչ գործոնների.

  • Վարակի աղբյուր
  • Փոխանցման մեխանիզմ
  • Ընկալ օրգանիզմ դեմ 


Կախված վարակիչ հիվանդության յուրահատկություններից՝ առաջնությունը տրվում է այն միջոցառմանը, որն ավելի մեծ արդյունավետություն ունի, օրինակ՝ օդակաթիլային վարակիչ հիվանդությունների ժամանակ կանխազգուշական պատվաստումներն ավելի բարձր արդյունավետություն ունեն, քան մյուս միջոցառումները։ Ուստի, այս խմբի վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելիս, առաջնությունը տրվում է պատվաստումներին, հետո միայն՝ մնացած միջոցառումներին։

Աղիքային վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների համալիրում առաջնայինը և արմատականը փոխանցման մեխանիզմի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումներն են (կենտրոնական ջրամատակարարում և կոյուղացում,աղբահանություն, պայքար ճանճերի դեմ, սննդամթերքի նկատմամբ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում և այլն)։ Չնայած այսպիսի մոտեցմանը, հակահամաճարակային միջոցառումները կրում են համալիր բնույթ ու սովորաբար տարվում են բոլոր ուղղություններով։

Միջոցառումներ վարակի աղբյուրի նկատմամբ
Այս միջոցառման հիմքում ընկած է այն խնդիրը, թե որքանով է մեզ հաջողվում անվտանգ դարձնել վարակի աղբյուրը։ Եթե հաջողվում է վարակի աղբյուրը արմատականորեն անվտանգ դարձնել, ապա նման միջոցառումը համարվում է ամենից արդյունավետը։ Եթե վարակի աղբյուր են կենդանիները (անթրոպոզոոնոզ հիվանդություններ), ապա լավագույն միջոցառումը նրանց ոչնչացումն է (շներ, գայլեր, կրծողներ) կամ լրիվ մեկուսացումը (ձիեր, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր և այլն)։ Վարակի աղբյուրի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումների մեջ որոշակի նշանակություն ունի հիվանդների վաղաժամ ախտորոշումը և հայտնաբերումը, որից և կախված է նրանց ժամանակին մեկուսացումը (հոսպիտալացումը)։ Վարակի աղբյուրի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումների գնահատականը տալիս պետք է նկատի ունենալ, թե այն հիվանդության ո՞ր օրն է հայտնաբերվել՝ և ե՞րբ է մեկուսացվել հիվանդը, որը թույլ է տալիս պարզել, թե ինչքան ժամանակ է վարակի աղբյուրը մնացել տանը և տարածել հարուցիչներն արտաքին միջավայրում ու առողջ մարդկանց մեջ։

Վարակի աղբյուրի մեկուսացումը որոշակիորեն դժվարանում է այն դեպքում, երբ աղբյուրը վարակված մարդիկ են (անթրոպոնոզ հիվանդություններ)։ Հատկապես մեծ են դժվարությունները քրոնիկական ընթացք ունեցող հիվանդությունների դեպքում (տուբերկուլոզ, սիֆիլիս, տրախոմա, որովայնատիֆային քրոնիկական վարակակրություն և այլն), երբ մահճակալային հնարավորությունների պակասի հետևանքով երկար ժամանակ հնարավոր չէ հիվանդին մեկուսացնել ստացիոնարի պայմաններում։ Նման դեպքերում վարակի աղբյուրը հնարավոր չէ արմատապես վերացնել, որի պատճառով նրանք վարակն անարգել տարածում են առողջ մարդկանց մեջ։ Վարակի աղբյուրի վնասազերծման գործում կարևոր նշանակություն ունի հիվանդների պատճառական (էթիոլոգիական), սպեցիֆիկ, վաղաժամ բուժումը, որը խիստ կրճատում է հիվանդի վարակելիության ժամանակամիջոցը, միաժամանակ նպաստում է հիվանդների վաղաժամ ապաքինմանը։

Հիվանդների մեկուսացումը ստացիոնարներում, սանիտարահակահամւսճարակային ռեժիմի պահպանման պայմաններում հանգեցնում է նրան, որ այդպիսիք դադարում են վտանգ ներկայացնել արտաքին միջավայրի համար։ Վարակի աղբյուրի դեմ իրականացվող միջոցառումներում մեծ տեղ է հատկացվում վարակակիրների բուժմանը (սանացիա), քիմիոպրոֆիլւսկտիկային։ Վարակակիրների սւսնացիան կատարվում է բուժող բժշկի կամ դիսպանսերի բժշկի կողմից՝ հատուկ դեղամիջոցների օգնությւսմբ, որոնք ընտրողական ազդեցություն ունեն տվյալ հիվանդության հարուցիչների վրա։ Այդ դեղամիջոցները պատկանում են սուլֆանիլամիդների և հակաբիոտիկների շարքին։ Վարակակիրների սանացիան մեծապես նպաստում է վարակի աղբյուրից եկող վտանգի կանխմանը, այն հատկապես արդյունավետ է սուր վարակակրության ժամանակ։ Սակայն, վերջին տասնամյակներին այս հարցում ի հայտ են եկել բավականին խնդիրներ, որոնք նվազեցնում են այս միջոցառման արդյունավետությունը։ Խոսքը վերաբերում է դեղամիջոցների նկատմամբ միկրոօրգանիզմների անզգայությանը, որը հիմնականում առաջանում է հակաբիոտիկների անկանոն և առանց հսկողության օգտագործումից։ Այսպիսի երևույթի կանխման համար անհրաժեշտ է մինչև սանացիայի սկսելը վարակակիրներին ենթարկել բակտերեոլոգիական քննության, որոշել միկրոօրգանիզմի զգայնությունը և նշանակել այնպիսի հակաբիոտիկ, որի նկատմամբ հիվանդության հարուցիչը զգայուն է։ Վերջին տարիներին օգտագործվում են կենսաբանական այնպիսի պատրաստուկներ, որոնց միկրոօրգա-նիզմները չեն ընտելանում։

Վարակի աղբյուրի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումներում որոշակի նշանակություն ունի ազգաբնակչությանքիմիոպրոֆիլակտիկան, որը, սովորաբար, կատարվում է հատուկ վտանգավոր, կարանտինային հիվանդությունների ժամանակ։ Ազգաբնակչության զանգվածային քիմիոպրոֆիլակտիկայի օրինակ է տալիս 1971-1972թ.թ. Օդեսայում բռնկված խոլերայի պանդեմիայի դեմ պայքարը։ Քիմիոպրոֆիլակտիկան կատարվում էր տետրացիկլինով, որը զանգվածային ձևով, անվճար տրվում էր ազգաբնակչությանը։ Արդյունքներն ամւիոփելիս պարզվեց, որ, շնորհիվ այս միջոցառման, զգալիորեն նվազել է հիվանդությունների թիվը և մահաբերության տոկոսը։ Սակայն նաև արձանագրվեց բավականին բարձր աստիճանի վարակակրություն, որը նույնպես հետևանք էր տետրացիկլինի անկանոն և առանց հսկողության օգտագործման։ Մյուս եզրակացությունն այն էր, որ ազգաբնակչության զանգվածային քիմիոպրոֆիլակտիկան ավելի նպատակահարմար է անցկացնել համեմատաբար փոքր բնակավայրերում (մինչև 100 000 բնակիչ), երբ հնարավոր է սահմանել խիստ հսկողություն քիմիոպրոֆիլակտիկայի մեջ ընդգրկված մարդկանց նկատմամբ։

Վարակի աղբյուրի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումների համակարգում կարևորվում են նաև հիվանդներին ստացիոնարից դուրս գրելու նախադրյալները։ Հիվանդանոցում բուժվող հիվանդին կարելի է դուրս գրել այն ժամանակ, երբ նրա մոտ լրիվ վերացած են հիվանդության կլինիկական երևույթները, հիվանդն իրեն զգում է միանգամայն առողջ և լաբորատոր կրկնակի (որոշ դեպքերում եռակի) քննությունների ժամանակ չեն հայտնաբերվում հարուցիչները։ Որպեսզի այս միջոցառումն առավել արդյունավետ լինի, ստացիոնարից դուրս գրելուց հետո պոլիկլինիկաների վարակիչ հիվանդությունների կաբինետները նման մարդկանց վերցնում են դիսպանսեր հսկողության տակ, և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական և բակտերեոլոգիական հսկողություն։

Միջոցառումներ վարակի փոխանցման մեխանիզմի նկատմամբ Հակահամաճարակային միջոցառումներ
Փոխանցման մեխանիզմի նկատմամբ հակահամաճարակային միջոցառումները   բազմապիսի   են    կախված   փոխանցման յուրահատկություններից։ Դրանք նպատակ ունեն համաճարակային պրոցեսի երկրորդ օղակի միջոցով արգելակել վարակի փոխանցման հնարավորությունները։ Տարբեր խմբերի վարակիչ հիվանդությունների ժամանակ հակահամաճարակային միջոցառումները տարբեր բնույթի են լինում։ Օրինակ արյունային վարակիչ հիվանդությունների ժամանակ վարակը փոխանցվում է միայն արյուն ծծող միջատների միջոցով։ Ուստի, պայքարն այս խմբի հիվանդությունների դեմ տարվում է միայն այդ փոխանցողների ոչնչացման ուղղությամբ։ Մինչդեռ, աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ վարակի փոխանցումն իրականացվում է մի շարք գործոնների (վարակված ջուր, սննդամթերք, ճանճեր, կեղտոտ ձեռքեր և այլն) միջոցով։ Այդ իսկ պատճառով հակահամաճարակային միջոցառումներն այս խմբի մեջ մտնող հիվանդությունների դեպքում կրում են համալիր բնույթ և տարվում այն բոլոր ուղղություններով, որոնցով տեղի է ունենում վարակի փոխանցումը։

Ավելի դժվար է հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումն այն հիվանդությունների ժամանակ, որոնք ունեն մեկից ավելի փոխանցման մեխանիզմ (բրուցելոզ, տուլարեմիա, ժանտախտ և այլն)։ Օրինակ տուլարեմիան փոխանցվում է ինչպես տրանսմիսիվ (տզեր), այնպես էլ սննդային (ինչպես աղիքային վարակիչ հիվանդությունները) ճանապարհով, ուստի այս հիվանդության փոխանցման մեխանիզմի դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները պետք է տարվեն երկու ուղղությամբ պայքար տզծրի և սննդային ճանապարհով փոխանցող մեխանիզմի դեմ:Նույնը կարելի է ասել նաև ժանտախտի դեպքում, հաշվի առնելով, որ այն կարող է փոխանցվել ինչպես տրանսմիսիվ (լվեր), այնպես էլ օդակաթիլային, անգամ ալիմենտար ուղիներով։ Մի շարք օդակաթիլային հիվանդությունների ժամանակ փոխանցման մեխանիզմի դեմ ուղղված միջոցառումներն իրականացվում Են ախտահանիչ նյութերով, իսկ որոշ դեպքերում բավարարվում են միայն օդափոխությամբ (կարմրուկ, խոզուկ, գրիպ և այլն)։ Արտաքին ծածկույթների խմբի փոխանցման գործոնները շատ բազմապիսի են, ինչը և բավականին դժվարացնում է այս գործոնների դեմ արմատական պայքարի և կանխարգելման միջոցառումների կազմակերպումը։ Ուստի միջոցառումների մեջ որոշակի տեղ են գրավում անհատական հիգիենայի (սրբիչ, անկողնային պարագաներ, ամանեղեն, խաղալիքներ և այլն) ապահովմանն ուղղված միջոցառումները։ Այսպիսով, փոխանցման մեխանիզմի դեմ ձեռնարկվող գործողությունները (սանիտարաառողջարարական և հակահամաճարակային) ուղղված են փոխանցման գործոնների ընդհատմանը կամ նրանց վերացմանը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին