Գունավոր տեսողություն` գույները ընկալելու աչքի ունակությունը, որը հիմնվում է տեսանելի սպեկտրի նկատմամբ զգայունության վրա, հանդիսանալով շշիկների ֆունկցիա: Կախված ճառագայթման ալիքի երկարությունից պայմանորեն տարբերում են գույների երեք խմբեր` երկարաալիք – կարմիր և նարնջագույն, միջին երկարության` դեղին և կանաչ, և կարճաալիք` երկնագույն, կապույտ, մանուշակագույն: Գույների բոլոր երանգները կարելի է ստանալ հառնելով երեք հիմնական գույներ` կարմիր, կանաչ, կապույտ: Մարդու աչքը կարող է տարբերել այս բոլոր երանգները: Աչքի այս ունակությունը մարդու կյանքում ունի կարևոր նշանակություն: Գունավոր ազդանշաններ օգտագործվում են տրանսպորտի բնագավառում, արդյունաբերությունում: Գույների ճշգրիտ ընկալումն անհրաժեշտ է բժշկական բոլոր մասնագիտություններում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին