Գրիզելդայի բարդույթը-հոր արյունապղծական մղումը դստեր հանդեպ, որը դրսևորվում է համառ ցանկությամբ, հայրը հատկապես խանդոտ ձևով հետևում է աղջկա վարքին, սահմանափակում է նրա կապերը և համառորեն խոչընդոտում է ամուսնությանը։ Դստեր հանդեպ, կարծես, արթնանում է քնած էդիպի բարդույթը. աղջիկը փոխարինում է մորը։ (Գրիզելդան Տ. Բոկաչչոյի «Դեկամերոնի» հերոսուհիներից է։ Տերմինն առաջարկել է հոգեբույժ– հոգեվերլուծող Զ. Պաթնեմը։)