Գրգռի հաղորդումըԳրգիռը հաղորդվում է նյարդաթելերով որոշակի օրինաչափություններով, որոնք ներկայացվում են հետնյալ օրենքներով. Նյարդաթելի անատոմիական և ֆիզիոլոգիակաև անընդհատությաև օրենք. Գրգռի հաղորդումը նյարդաթելով հնարավոր է միայն նրա անատոմիական և գործառական ամբողջականության պահպանման դեպքում։ Նյարդաթելերի հատման կամ նրա թաղանթի վնասման պայմաններում գրգռի հաղորդումն անհնարին է։ Նյարդաթելերի մեխանիկական ճնշման, նրանց շրջապատող հյուսվածքի բորբոքման, այտուցման ժամանակ նկատվում է հաղորդման մասնակի խանգարում կամ լրիվ վերացում։ Գրգռի հաղորդումը դադարում է նաև նյարդաթելի ֆիզիոլոգիական ամբողջականության խախտման դեպքում (տետրադոտոքսինով թաղանթի նատրիումական անցուղիների շրջափակում, սառեցում, տեղային անզգայացնող նյութերի կիրառում, երկարատև ապաբևեռացում և այլն)։

Երկկողմանի հաղորդման օրենք։ Եթե նյարդաթելի վրա, անկախ այն զգացող է թե շարժիչ, տեղադրվի երկու էլեկտրագրանցիչ սարք՝ արտածող ու գրգռող էլեկտրոդներով և գրգռվի նյարդաթելի միջադիր հատվածը, ապա երկու.սարքերն էլ կգրանցեն նույնատիպ հոսանք։ Նյարդաթելով գրգիռն երկկողմանի է հաղորդվում նաև բնական պայմաններում, քանի որ ԳՊ-ը ծագում է նեյրոնի առաջնային հատվածում, որտեղից այն տարածվում է ինչպես դեպի նեյրոնի մարմինը և դենդրիտները, այնպես էլ՝ աքսոնով մինչև նյարդային վերջույթներ։ Այսպիսով նյարդաթելն ընդունակ է գրգիռը հաղորդել ուղղընթաց և հակընթաց ձևով, այսինքն կենտրոնախույս և կենտրոնաձիգ ուղղությամբ։ Մեկուսի հաղորդման օրեևք։ Գրգիռը նյարդացողունի առանձին նյարդաթելերով հաղորդվում է մեկուսի և հասցվում միայն այն կառույցներին, որոնք նյարդավորվում են տվյալ նյարդաթելի վերջույթներով։ Գրգիռը չի անցնում մի նյարդաթելից մյուսին այն պատճառով, որ բջջային հեղուկն ունի ավելի փոքր դիմադրություն, քան նյարդաթելի դրդուեակ թաղանթը, որի հետևանքով նյարդաթելի դրդված և չդրդված հատվածների միջև առաջացած հոսանքը, անցնելով միջբջջային ճեղքերով, չի տարածվում հարևան նյարդաթելերին։ Այս երևույթն ունի ֆիզիոլոգիական կարևոր նշանակություն։ Յուրաքանչյուր նյարդ կազմված է տարբեր բնույթի նյարդաթելերից՝ շարժիչ, զգացող, վեգետատիվ, որոնք նյարդավորում են տարբեր կառուցվածքով և գործառությամբ օրգաններ ու հյուսվածքներ։ Եթե գրգիռը նյարդաթելերով չհաղորդվեր մեկուսի, ապա տարբեր օրգանների և հյուսվածքների գործունեությունը չէր կարող ընթանալ բնականոն։ Այսպես օրինակ՝ թափառող նյարդը, որը նյարդավորում է կրծքի խոռոչի բոլոր օրգաններն ու որովայնի օրգանների մեծ մասը, դրդվելիս միաժամանակ կառաջացներ բոլոր օրգանների գործունեության փոփոխություն։ Նույնը կարելի է ասել նաև նստանյարդի մասին, որը նյարդավորում է ստորին վերջույթների մկանունքը, ոսկորները, անոթները և մաշկը։ Նյարդաթելերով գրգռի մեկուսի հաղորդման ապացույց է նյարդացողունի առւսնձին նյարդաթելերի ԳՊ-ների տարբերությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին