Քիմիական կառուցվածքով միաշղթա պոլիպեպտիդ է՝ զուրկ տեսակային սպեցիֆիկությունից։ Անմիջականորեն մասնակցում է ածխաջրատային փոխանակության կարգավորմանը։ Հորմոնի հիմնական թիրախօրգանը լյարդն է, որտեղ նա ակտիվացնում է լյարդի գլիկոգենը մինչև գլյուկոզի ճեղքող ֆոսֆորիլազը։ Դրա հետևանքով լյարդում փոքրանում են գլիկոգենի պաշարները, իսկ արյան մեջ գլյուկոզի քանակը մեծանում է։ Զուգահեռաբար սարդում կատարվում է գլյուկոգեոգենեզ՝. գլյուկագոնի ազդեցությամբ հեպատոցիտների կողմից ամինաթթուների կլանման ակտիվացման հետևանքով։ Դա իր հերթին ապահովում է ավելի երկարատև գերշաքարարյունության պահպանումը։

Մկանների գլիկոգենի վրա գլյուկագոնը չի ազդում։ Հետնաբար, արյան մեջ գլյուկոզի մակարդակի պահպանման պրոցեսում գլյուկագոնը ինսուլինի հակագրգռիչն է (անտագոնիստը)։ Սակայն ընդհանուր ֆունկցիոնալ առումով ինսուլինն ու գլյուկագոնը սիներգիստ հորմոններ են, քանի որ նրանց ազդեցության ընդհանուր ուղղորդվածությունը հյուսվածքներին գլյուկոզ մատակարարելու լավացումն է։ Փաստորեն գլյուկագոնը նպաստում է գլիկոգենի վերածմանը գլյուկոզի, իսկ ինսուլինը հյուսվածքների կողմից գլյուկոզի օգտագործմանը։ Գլյուկագոնը խթանում է նաե ճարպային հյուսվածքի ճարպ էրի քայքայումը ազատ ճարպաթթուների առաջացումով, որոնք գլյուկոզի հետ միասին օգտագործվում են էներգիական նպատակներով։ Այսպիսով, ինսուլինի ու գլյուկագոնի համատեղ ազդեցությունն ապահովում է հյուսվածքների ադեքվատ էներգամատակատարումը սննդանյութերով։ Նրանց հարաբերակցությունը որոշում է օրգանիզմի ածխաջրատների, ճարպերի և սպիտակուցների փոխանակության բնականոն ընթացքը հարմարեցնելով նյութափոխանակությունը կենսագործունեության կոնկրետ պահանջներին, միաժամանակ փոխազդելով այլ ներզատիչ գեղձերի՝ հատկապես մարսողական համակարգի հորմոնների հետ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին