Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որը ճիշտ բուժում ստանալու դեպքում անցնում է առանց նշանակալից մնացորդային երեույթների։ Գլխուղեղը կարող է շատ սահմանափակ տեղաշարժվել գանգի խոռոչում։ Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարված կարող է ուղեղի ցնցման պաաճառ հանդիսանալ։

Նշաններ. կարճատև (մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևող) գիտակցության կորուստ, տեսողության խանգարումներ՝ «աչքերից կայծեր», տեսողության երկատում, հիշողության խանգարումներ՝ տուժածը կարող է չհիշել պատահարի պահը, նրան անմիջապես նախորդող կամ հաջորդող իրադարձությունները, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ոտքերի և ձեռքերի ընդարմացում, դող կամ թուլություն, տարածության մեջ կողմնորոշման խանգարում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին