Գլխուղեղի կեղև (Էլեկտրական երևույթներ)Գլխուղեղի կեղևին հատուկ է մշտական էլեկտրական ակտիվությունը, որը նյարդային բջիջների ազդակային պարպումների և սինապսային պոտենցիալների առաջացման արդյունք է։ Այդպիսի էլեկտրական ակտիվությունը չափազանց փոփոխական է և նրբորեն արձագանքում է ներուղեղային գործունեության փոփոխություններին։ Ուղեղի կեղևից անմիջականորեն արտածվող ակտիվությունը ստացել է էլեկտրակեղևագիր (էլեկտրակորտիկոգրամմա - ԷԿՈԴ) անվանումը։ Գլխուղեղի կեղևի էլեկտրական ակտիվությունը կարելի է արտածել գլխի իետակտ մաշկից։ Այդպիսի ակտիվությունը ստացել է էլեկտրաուղեղագիր (էլեկտրաէնցեֆալոգրամմա - ԷԷԴ) անվանումը։ Այն լայնորեն կիրառվում է կլինիկայում։ ԷԷԴ–ի տատանումներն ունեն ռիթմային բնույթ, ընդորում ռիթմայնության հաճախականությունը բավականին կայուն է։

Հանգստի վիճակում որեէ արտաքին գրգռիչի բացակայության պայմաններում (դիցուք, փակ աչքերի դեպքում), մարդու կեղևի մեծ մասից գրանցվում է շատ կանոնավոր, միջինում 10 Հց հաճախականությամբ հիմնական ռիթմը (ալֆա ռիթմ)։ Դա այսպես կոչված համաժամանակացված ԷԷԳ-ն է։ Աչքերի բացման, այլ զգայական օրգաններից ներմուծվող ազդակների կամ մտավոր գործունեության պայմաններում ալֆա-ալիքները վերանում են, փոխարինվելով բետտա-ալիքներով։ Դրանք բնորոշվում են բարձր հաճախականությամբ (միջինը 20 Հց) և փոքր տատանասահմանով։ Այդ երևույթը անվանվում է ԷԷԳ-ի ապահամաժամանակեցում։ ԷԷԳ-ն պարունակում է նաև ավելի դանդաղ ու մեծալիք թետա (6 Հց) և դելտա (3 Հց) ռիթմեր։ Բնականոն պայմաններում, արթուն չափահասների կեղևում այդպիսի ռիթմեր չեն դրսևորվում։ Նրանք բնորոշ են արթուն երեխաների և դեռահասների ԷԷԳ-ին։ Առողջ չափահասների դանդաղալիք ռիթմերը առաջանում են միայն քնի ժամանակ։ Գլխուղեղի համընդհանրացված վնասվածքների ժամանակ, որոնք առաջացնում են կոմա, ԷԷԳ-ի վրա ի հայտ են գալիս դանդաղեցված և անկայուն ալիքներ։ Գիտակցության կորստի ժամանակ առաջանում է «հարթ» ԷԷԳ։ Ընկնավորությամբ (էպիլեպսիայով) տառապող հիվանդների ուղեղից գրանցվում է արագ և դանդաղ տատանումների բնորոշ հերթականություն, որը կոչվում է պիկալիքների համալիր։

Իր մեխանիզմներով ԷԷԳ-ն իրենից ներկայացնում է հետսինապսային պոտեն-իալների համաժամաեակեցում, որոնք առաջանում են ուղեղի կեղևի օրինաչափ կերպով կողմնորոշված նեյրոնային կառույցներում։ Այդ դեպքում առաջացող արտաբջջային դաշտերը գումարվելով գլխուղեղի մակերեսի վրա դրսևորվում են ԷԷԳ-ի ալիքների ձևով։ Ուղեղի կեղևի էլեկտրական ակտիվության այլ ցուցանիշ է հրահրված (հարուցված) պոտենցիալը։ Ինչպես ցույց է տալիս անվանումը, այդ պոտենցիալը առաջանում է համաժամանակացված առբերիչ ալիքով, որը հասնում է կեղևի որոշակի տեղամասին և արտածվում նրա մակերեսից։ Այն կազմված է սկզբնական դրական և նրան հաջորդող բացասական ալիքներից։ Պարզված է, որ դրական ալիքն արտացոլում է կեղևային նեյրոնների այն մասերի ակտիվությունը, որոնք տեղադրված են կեղևի խորքում, իսկ բացասական ալիքը մակերեսորեն տեղակայված մասերինը դենդրիտներինը։ Հրահրված պոտենցիալը հանդիսանում է համապատասխան առբերիչ ուղիների դրդման էլեկտրաֆիզիոլոգիական ցուցանիշ կեղևում և լայնորեն կիրառվում է նրանում զգայական պրոեկցիաների տեղադրությունն ուսումնասիրելու համար։

Անհրաժեշտ է նշել, որ նույն նպատակներով հրահրված պոտենցիալներն ուսումնասիրվում են նաև ԿՆՀ-ի այչ բաժիններում: Հրահրված պոտենցիալների շարքում կարճ գաղտնի շրջանով կեղևային ռեակցիան (ամենավաղը, առբերիչ ազղակի նկատմամբ առաջին ռեակցիան) ստացել է առաջնային պատասխան անվանումը։ Որոշ ժամանակ անց կարող են առաջանալ ավելի ուշացած ռեակցիաներ։ Նրանք կոչվում են երկրորդային ռեակցիաներ։ Հրահրված պոտենցիալների նշանակությունը կայանում է նրանում, որ ցույց են տալիս առբերիչ ալիքի ժամանման տեղային ազդեցությունները։ Հրահրված պոտենցիալների բաղադրիչները տարբեր ծագում ունեն։ Բացասական ալիքը, ինչպես արդեն նշվեց, արտացոլում է մակերեսային դենդրիտների ակտիվությունը։ Սակայն հնարավորություն կա դենդրիտները մեկուսի ակտիվացնել, կեղևի մակերեսը էլեկտրական հոսանքի հարվածներով գրգռման և հարակից շրջանից էլեկտրական պատասխանների գրանցման ճանապարհով։ Այդ պատասխանները ներկայացված են դանդաղ բացասական ալիքով։ Այդ ռեակցիան ստացել է ուղիղ պատասխան անվանումը։ Այն իրեն դրսևորում է ԴՀՍՊ նման, որը գումարվում է և չի տարածվում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին