Գլխուղեղի գումման (Gumma cerebri) հազվադեպ է հանդիպում: Գործընթացը տեղակայվում է գլխուղեղի կորընթարդ մակերեսին կամ կիսագնդերի հիմքի շրջանում: Բնորոշվում է օջախային ախտանշաբանությամբ, ներգանգային ճնշման բարձրացմամբ, ողնուղեղային գումմաների պարագայում «հորիզոնական" ախտահարման նշաններով և այլն: ՈՀ-ում դիտվում է սպիտակուցաբջջային փեղեկում (սպիտակուցի մեծ քանակ ցածր ցիտոզի պարագայում): Այսպես կոչված, "թեստային բուժման" ժամանակ, ի տարբերություն ուղեղի ուռուցքի, 2-3 շաբաթ անց նյարդաբանական ախտանշաբանությունը հետ է զարգանում: ՈւՆՍ-ի լավագույն կանխարգելումը դա վաղ ձևերի ժամանակին հայտնաբերու¬մը և բուժումն է, բուժման կուրսից հետո (ոչ շուտ, քան 1 տարի անց) և ապա հաշ-վառումից հանելուց առաջ ՈՀ-ի հետազոտումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին