Էմբդեն-մեյերհոֆ-Պառնասի ուղի: Ածխաջրերի` գլխավորապես գլյուկոզայի, ոչ հիդրոլիտիկ ֆերմենտային, անաերոբ քայքայման պրոցես, որի վերջնական արգասիքը կաթնաթթուն է: Ֆիլոգենետիկորեն Գ. գլյուկոզայի քայքայման հնագույն ուղի է, լայնորեն տարածված է բնությն մեջ և կարևոր դեր ` կատարում կենդանի օրգանիզմների նյութափոխանակության մեջ: