Գլիկոգենը պոլիսախարիդ (ածխաջուր) է, որն գլյուկոզայի պոլիմերացման արդյունք է: Համարվում է մարդկանց և կենդանիների օրգանիզմի հիմնական պահուստային ածխաջուրը, ինչպես օսլան բուսական օրգանիզմների համար: Գլիկոգենը գտնվում է մեծ քանակով բջիջների (գլխավորապես լյարդի և մկանների) ցիտոպլազմայի մեջ` գրանուլների տեսքով: Այն օրգանիզմի համար հանդիսանում է էներգետիկ ռեզերվ, որն անհրաժեշտության դեպքում կարող է կոմպենսացնել գլյուկոզի պակասորդը: Լյարդի բջիջներում` հեպատոցիտներում, գլիկոգենը կարող է կուտակվել մինչև բջջի քաշի 8%-ը և անհրաժեշտության դեպքում հագալ ողջ օրգանիզմի սնման համար, իսկ մկանային բջիջներում այն կազմում է մինչև 1%-ը և ծախսվում է տեղային, որպես մկանային աշխատանքի համար անհրաժեշտ էներգիայի աղբյուր: Մեծահասակների մոտ լյարդում գլիկոգենի ընդհանուր զանգվածը կարող է հասներ 100-120 գրամի:

Գլիկոգենի մետաբոլիզմը: Օրգանիզմում գլյուկոզի անբավարար քանակի պայմաններում, ֆերմենտների ազդեցության տակ գլիկոգենը մասնատվում է գլյուկոզի մոլեկուլների (մոնոմերների), որոնք անցնում են արյուն: Գլիկոգենի սինթեզն ու քայքայումը կարգավորվում է նյարդային համակարգի և հորմոնների (մասնավորապես ինսուլինի) միջոցով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին