Գիշերային անմիզապահություն կորվում է ակամա միզարձակումը քնի ժամանակ 6 տարեկանից բարձր երեխաների մոտ, որոնք չունեն միզուղիների անատոմիական անոմալիաներ: Գիշերային անմիզապահությունը ավելի բնորոշ է տղաների մոտ: Եթե գիշերային անմիզապահությունը անհետանում է, բայց հետո նորից ի հայտ է գալիս նա կոչվում է երկրորդային: Ամենից հաճախ գիշերային անմիզապահությունը պայմանավորված է միզարձակման կարգավորման մեխանիզմների անկայունությամբ: